Բավ է պառակտվել
29-03-2016 14:07

Մոսկվան ուժեղացրել է անվտանգությունը՝ Եվրոպայի ահաբեկչություններից հետո

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի իշխանություններն ուժեղացրել են քաղաքում անվտանգության միջոցառումները՝ Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այդ մասին հայտնել է Մոսկվայի շրջանային անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության ղեկավար Ալեքսեյ Մայորովը:
«Իրավապահ մարմինների կողմից մենք առաջարկություններ ենք ստացել, դրանք փոխանցել ենք պատասխանատու աշխատակիցներին… Դա հատկապես կապված է ենթակառուցվածքների աշխատունակության պաշտպանության հետ… Բոլոր առաջարկությունները, որոնք այսօր ստացվում են իրավապահ մարմինների կողմից, քաղաքային կառույցներն անվերապահորեն կատարում են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է ավելի քան 30 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: