Մոսկվայի արևմտյան շրջաններից մեկում մայիսի 3-ին հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով հրազենային վրավորումով չորս ՀՀ քաղաքացի է հոսպիտալացվել, այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Ոստիկանները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել գեղեցկության սրահներից մեկում՝ ժամը 19.25-ի սահմաններում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը դեռ անհայտ ատրճանակով մի քանի կրակոց է արձակել ՀՀ քաղաքացիների ուղղությամբ, ինչից հետո լքել է դեպքի վայրը և թաքնվել։
Վիրավորները հոսպիտալացվել են, սակայն նրանցից երեքը ինքնակամ լքել են հիվանդանոցը։ Միջադեպի մասնակիցներից երկուսը գտնվում են ոստիկանությունում։