Բավ է պառակտվել
08-02-2021 18:33

«Բարեկամության կամուրջ» Հայաստանի ու Վրաստանի միջև

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը ներկայացրել է, թե ինչ տեսք կունենա վրաց-հայկական «Բարեկամության կամուրջը»։ Համապատասխան լուսանկարները հրապարակվել են գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

Շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2019թ․ սեպտեմբերին, և արդեն 2021թ․ աշնանը Հայաստանի ու Վրաստանի սահմանին Դեբեդ գետի վրա պետք է կառուցված լիներ «Բարեկամության կամուրջը»։ Սակայն այս ժամանակ ծրագրի իրագործումը տեխնիկական պատճառներով հետաձգվեց։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտաշվիլին 2020թ․ փետրվարի 12-ին Թբիլիսիում քննարկել էին ծրագրի իրականացման նոր ժամկետները։

Հայկական կողմը նախատեսում էր սկսել շինարարությունը նախորդ տարի, սակայն այդ ժամանակ արդեն ժամկետների վրա ազդեցեթյուն ունեցան մի շարք գործոններ․ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակաբանական իրավիճակը, երկրների միջև օրենսդրական տարակաձայնությունները և ռազմական դրությունը Հայաստանում։

«Սա Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է», - նշել է գերատեսչությունը:

«Բարեկամության կամուրջը» բաղկացած է երկու առանձին կամուրջից երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ:
Նախագծի համաձայն կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Նշվում է, որ գործող կամուրջը վերակառուցվում է, այն կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:
Նոր կամրջի կառուցման ծրագիրն այժմ նախաշինարարական փուլում է։ Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին։
Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում (Հայաստանի պետական սահման) Դեբետ գետի վրա «Բարեկամության կամրջի» կառուցման երկկողմ ծրագրն այժմ նախաշինարարական փուլում է։ Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին։
Նշենք, որ «Бարեկամության կամուրջ» ծրագրի մասին հայտարարվել էր դեռևս 2013թ., և նախատեսվում էր այն շահագործման հանձնել մինչև 2016թ․ ավարտը։ Ժամկետը մի քանի անգամ տեղափոխվել էր։ Հայտարարվել էր միջազգային մրցույթ, որը շահել էր իրանական ընկերություն։

2018-ի վերջին կապալառուն պայմանագիր էր կնքել վրացական և հայկական կողմերի հետ: Երկու երկրների ներկայացուցիչներն էլ ընկերության նախագիծը ճանաչել էին լավագույնն՝ ինչպես իրականացման, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից: Արդյունքում, Հայաստանում և Վրաստանում ստեղծվեցին հանձնաժողովներ, որոնք (յուրաքանչյուրն իր կողմից) ուսումնասիրեցին այս նախագիծը: