27-02-2026 14:50

Իմ և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է. Աննա Հակոբյան

Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է Աննա Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. Թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։

Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– հավելել է նա։

Նիկոլ Փաշինյանը մետրոյում զրույցի ժամանակ կորցրեց ինքնատիրապետումը
Նիկոլ Փաշինյանի հերթական հիստերիան․ Դուք ընդհանրապես ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում
ԿԸՀ նախագահը ներկայացրել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու «հիմքերը»
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Երևանցի գինեկոլոգը աշխատանքից ազատվել է վարչապետ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո