Բավ է պառակտվել
24-09-2018 13:50

Երևանի ավագանու ընտրություններում մեծ առավելությամբ առաջատարն է “Իմ քայլը”․նախնական տվյալներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր 475 ընտրամասերի ձայների հաշվարկից հետո երկուշաբթի ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։

Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կիրակի, սեպտեմբերի 23-ին ընտրում էին ավագանու թեկնածուներին։ Ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ։

Ինչպես տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընտրողների ռեգիստրում գրանցված 848 343 մարդուց քվերակել է 370 365-ը ,(43,66%), որոնց ձայները բաշխվել են հետևալ կերպ․

“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (առաջին համարը՝ Նաիրա Զոհրաբյան) հավաքել է ձայների 6,65%
«Երևանի հանրություն» դաշինք (Անահիտ Թարխանյան) - 0,69%
“Երևանցիներ” դաշինք (Արարատ Զուրաբյան) - 0,82%
“Երկիր Ծիրանի” կուսակցություն (Զարուհի Փոստանջյան) -1,39%
“Ժառանգություն” կուսակցություն (Րաֆֆի Հովհաննիսյան) - 0,75%
“Դեմոկրատական ուղի” կուսակցություն (Մանվել Գասպարյան) - 0,22%
“Իմ քայլը” դաշինք (Հայկ Մարության) - 81,5%
“Լույս” դաշինք (Արտակ Զեյնալյան) - 4,99%
“Դաշնակցություն” կուսակցություն (Միքայել Մանուկյան) - 1,62%
“Հայք” կուսակցություն (Գևորգ Հովսեփյան) - 0,19%
“Ռեֆորմիստներ” կուսակցություն” (Արտակ Ավետյան) - 0,22%
“Օրինաց երկիր” կուսակցություն (Մհեր Շահգելդյան) - 1,09%

Ըստ ԿԸՀ նախագահի անվավեր է ճանաչվել 7517 քվեաթերթիկ։

“Ընտրությունների վերջնական արդկունքները կներկայացվեկ սեպտեմբերի 30-ին, իսկ մինչ այդ ԿԸՀ կստուգի ընտրական տեղամասեր ներկայացված բողոքները , ինչպես նաև իր կայքում կտեղակայի քվեարկությունը մասնակցած քաղաքացիների ցուցակը”,- ասել է Մուկուչյանը։

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանի անցնելու համար դաշինքները պետք է գերազանցեն 8%-ի շեմն, իսկ կուսակցությունները՝ 6%: Ընդ որում, եթե շեմը գերազանցել է երեքից պակաս քաղաքական ուժ, միևնույն է, մանդատները բախշվելու են ընտրողների առավելագույն ձայները ստացած երեք ուժի միջև։

Ավագանի կազմում ընտրվելու է 65 մարդ, ընդ որում կուսակցությունների (դաշինքների) ընտրացուցակների միջև մանդատները բախշվելու են դրանցից յուրաքանչյուրի օգտին քվերակած ընտրաթերթիկների թվին համամասնորեն, իսկ մնացած մանդատները բախշվելու են ընտրացուցակների միջև՝ հերթականությամբ՝ ։

Եթե մանդատների բախշման արդյունքում կուսակցություններից (դաշինքներից) մեկը ստանում է տեղերի ավելի քան 40%-ը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (դաշինքին)։ Այն դեպքում, երբ երկու կուսակցություն (դաշինք) են ստանում 40%-ից ավելի տեղ, բայց ոչ բացարձակ մեծամասնությունը՝ վերջինս տրվում է մանդատների մեծամասնությունը ստացած կուսակցությանը (դաշինքին)։

Մնացած մանդատները բաժանվում են մանդատների բախշմանը մասնակցելու իրավունք ստացած կուսակցությունների (դաշինքների) ընտրացուցակների միջև։