Բավ է պառակտվել
28-04-2022 08:58

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ ամուսինը հուզիչ գրառում է կատարել (լուսանկարներ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցող ավտոմեքենայի վրաերթից մահացած հղի կնոջ ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է կատարել.

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին սարսափելի կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում նախօրեին վրաերթի ենթարկում հղի կնոջը։

«Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը: 8 ամիս և 2 օր ես մոլորակի ամենաերջանիկ մարդն էի: Նրա ժպիտը կարող էր ազգեր միավորել, իսկ նրա գիրկը արևից ավելի ջերմ էր: Երեկ նրան մեքենա հարվածեց, եւ նա մահացավ մեր ապագա դստեր հետ, որը շուտով լույս աշխարհ կգար, եթե ավելի շատ ժամանակ ունենայինք»,- գրել է Վարդանյանը։

Նա պատմել է իրենց ծանոթության մանրամասների ու կնոջ մասնագիտական ​​գործունեության մասին։

Վարորդը ձերբակալվել է, նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում։