Բավ է պառակտվել
19-07-2022 12:15

37-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել իրեն նռնակով, պահանջելով նախկին կնոջից վերդարձնել երեխային

Հուլիսի 16-ին Աշտարակում արտակարգ դեպք է տեղի ունեցել, հայտնում է Հայաստանի ոստիկանությունը։

Նշվում է, որ ժամը 22-ին, ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։

Աշտարակի ոստիկանությունը պարզել է, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։
Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։

Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։

Արդյունքում՝ նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով, այսկերպ չեզոքացվել է նաև վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են։