Բավ է պառակտվել
04-02-2019 12:29

Հայաստանում տղամարդը դանակով սպանել է եղբորը

Արտակարգ և ողբերգական միջադեպ է տեղի ունեցել նախօրեին Հայաստանում։

Հայաստանի ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, փետրվարի 3-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել անհայտ անձանցից, որ Նոր Արթիկ-Բաղրաման ավտոճանապարհին Արագածավան գյուղի Ժիրո անունով բնակիչը դանակահարել է իր եղբորը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննության աշխատակիցները պարզել են, որ ահազանգողների նշած Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ նրա եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղեւոնդ Նազարեթյանը:

Նույն օրը, ժամը 19.00-ի շրջակայքում, Նոր Արթիկ գյուղում, իրենց պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայում նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել կենցաղային հողի վրա։ Վիճաբանության ընթացքում Ժիրայրը դանակով հարվածել է եղբորը, ով հետագայում մահացել է։

Ժամը 22։30-ին Ժիրայր Նազարեթյանը բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ձերբակալվել։

Փաստի առընչությամբ հարուցվել քրեական գործ։ Տարվում է հետաքննություն։