Բավ է պառակտվել
05-04-2016 16:48

Մեր ազգի համար այս բարդ պահին ցուցադրենք միասնություն և հզորություն. Հ. Մխիթարյան.

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին։ «Մեր ազգի համար այս բարդ պահին ցուցադրենք միասնություն եւ հզորություն։ Իմ աղոթքներն առ խաղաղություն են մեր տարածաշրջանում, հոգով մեր հայրենակիցների եւ նրանց ընտանիքների հետ եմ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: