Հիդրոօդերևութաբանության և մանիտորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակը Հայաստանում։
Հոկտեմբերի 25-30 ամբողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան, 2,5 վրկ․ արագությամբ։
Նախօրեին օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-5 աստիճանով։
Երևանում չորեքշաբթի ցերեկը օդերևութաբանները խոստանում են 16-18 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 13-19 աստիճանի սահմաններում։