Բավ է պառակտվել
09-12-2022 11:18

Արարատյան դաշտում և Երևանում կդիտվի մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Դեկտեմբերի 9-12-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Արարատյան դաշտում դեկտեմբերի 9-12-ը առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 13-ին սպասվում է անձրև և մառախուղ։

Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ հաջորդ շաբաթվա սկզբին ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով։ Գիշերը սպասվում է մինչև 2-4 աստիճան ցուրտ։