Բավ է պառակտվել
10-11-2021 11:49

Հայաստանին արկտիկական ցուրտ ճակատը է մոտենում․ ջերմաստիճանը «կփլուզվի», հնարավոր են ձյան առատ տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազման և ձյան առատ տեղումների մասին։
«Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով», ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։