Բավ է պառակտվել
02-02-2023 11:35

Հայաստանին ակտիվ միջերկրածովյան ցիկլոն է մոտենում

Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային գոտում կլինեն ինտենսիվ տեղումներ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Արարատյան դաշտում և Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը՝ ձյուն։

Տեղումները կդադարեն փետրվարի 3-ի ցերեկը։

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, և վարորդներին կոչ է արվում ցուցաբերել զգոնություն։