Բավ է պառակտվել
18-03-2022 19:23

Հայաստանին հերթական հզոր ցիկլոնն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 6 աստճանով

Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը. Այս մասին հայտնում է Հիդրոմետ ծառայության ֆեյսբուքյան էջը։

«Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
«Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։