Բավ է պառակտվել
29-03-2023 11:30

Հայաստանին սկանդինավյան ցիկլոն է մոտենում․ սպասվում է ջերմաստիճանի անկում ավելի քան 20 աստիճանով

Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում ավելի քան 20 աստիճանով։

Ինչպես հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը, մարտի 30-ին և 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով։

«Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և′ գիշերը, և′ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով»,- գրել է Սուրենյանը Facebook-ում։

Հանրապետության տարածքում մարտի 29-ին և 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Մարտի 30-ից ապրիլի 1-ը շրջաններում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով։

Արարատյան դաշտում ապրիլի 2-ի գիշերը օդի ջերմաստիճանը կկազմի 0-ից մինուս 2 աստիճան, իսկ երկրի մակերեւույթին՝ 3-4 աստիճան ցուրտ։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։