Բավ է պառակտվել
24-05-2022 13:15

Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում է թաց ձյուն, ցրտահարություն և 10 աստիճանով ջերմաստիճանի նվազում

Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն։ Այս մասին տեղեկացվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև մինչև -1 աստիճան», ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել էին, որ մայիսի 24-25-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: