Բավ է պառակտվել
09-08-2021 18:39

Հայ-ադրբեջանական սահմանին կրկին հրդեհ է

Այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել հրշեժ փրկարարական ջոկատի մարտական հաշվարկներ։

Հերթական հրդեհը բռնկվել է Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկում։

Հանրապետության ԱԻՆ-ից հայտնում են, որ երկուշաբթի ցերեկը ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։

Նշենք, որ այս նույն հատվածում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ին։ Այն ժամանակ այրվել էր մոտ 6 հա բուսածածկույթ։