Ռուսական «Իկար» ավիաընկերությունը «Ռոսավիացիայից» Հայաստան թռիչքներ կատարելու թույլտվություն է ստացել:
Ինչպես հետևում է Ռոսավիացիայի նյութերից, ավիաընկերությունը նորաբաց «Ժուկովսկու» օդանավակայանից վեց միջազգային երթուղիներ իրականացնելու իրավունք է ստացել, այդ թվում ` դեպի Երևան (Հայաստան):
Մոսկվայի մերձակայքում Ժուկովսկու միջազգային օդանավակայանը բացվել է 2016 թ. գարնանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ որ «Պոբեդա» ռուսական լոուքոսթերը (ներառված է «Աէրոֆլոտ» խմբում) դեպի Գյումրի չվերթեր իրականացնելու թույլտվություն էր ստացել, իսկ Վորոնեժի օդանավակայանը Armenia ավիաընկերության կողմից իրականացվող Վորոնեժ-Երևան առաջին թռիչքի ամսաթիվն էր հրապարակել: