Բավ է պառակտվել
08-08-2016 09:59

Երևան-Սևան ճանապարհին բեռնատարն ընկել է կամրջից և հայտնվել գլխիվայր վիճակում

Օգոստոսի 8-ին՝ ժամը 02։53-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին կողաշրջվել է «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ГАЗель» մակնիշի 34 FD 267 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Դ. Մ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել կամրջից և հայտնվել գլխիվայր վիճակում:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Դ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել ճանապարհին թափված ծառի ճյուղերը: