Բավ է պառակտվել
04-01-2023 22:59

Սևանի ափին երեք նոր հանրային լողափ կբացվի

Այս ամառ Սևանա լճի ափին երեք նոր հանրային լողափ կբացվի։ Այս մասին ասել է չորեքշաբթի հանրապետության բնապահպանության նախարարություն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գերատեսչության 2022 թվականի գործունեության հաշվետվության ընթացքում ներկայացվել են Սևանի ափամերձ տարածքի մաքրման, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման աշխատանքները։ Նշվել է, որ այս ամառ նախատեսվում է բացել ևս 3 հանրային լողափ համապատասխան սարքավորումներով և անվճար ծառայությունների ցանկով», - հայտնել են մամուլի ծառայությունից։

Սևանում ծովափնյա սեզոնը սովորաբար բացվում է հունիսին։ Վերջին տարիներին գործում է երեք անվճար հանրային լողափ՝ ենթակառուցվածքներով և մի շարք անվճար ծառայություններով (կայանատեղի, պահարաններ, ցնցուղներ, խաղահրապարակներ): Տեղում գործում է բուժկետ և ջրափրկարարական ծառայություն։

Սևանա լիճ

Սևանա լիճը հայաստանցիների ամենահանրաճանաչ զբոսաշրջային ուղղություններից և հանգստի վայրերից մեկն է, հատկապես ամառային սեզոնին։

Լիճը տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրն է։ Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում, ծովի մակարդակից 1914 մ բարձրության վրա և հանդիսանում է Եվրոպայում և Ասիայում ամենամեծ բարձրալեռնային լճերից մեկը։ Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, նրա հայելու մակերեսը կազմում է գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետր:

Լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը (Արաքսի վտակ), մինչդեռ լիճ է թափվում 28 գետ, որոնց ջրավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2 776 քառակուսի կիլոմետր: Նախատեսվում է 2030 թվականին լճի մակարդակը բարձարացնել մինչև օպտիմալ 1903,5մ։