Բավ է պառակտվել
27-09-2020 17:43

Այս պահին ունենք արյան բավարար պաշար, անհանգստանալու կարիք չկա․ Սամվել Դանիելյան

Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բակն այս պահին մարդաշատ է: Քաղաքացիները հերթ են կանգնել արյան դոնոր դառնալու համար:

«Այս պահին ունենք արյան բավարար պաշար, անհանգստանալու կարիք չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, հավելով, որ անհանգստության կարիք չկա, մենք պետք է վերականգնենք մեր ծախսած արյան պաշարները, որպեսզի արժանապատվորեն դուրս գանք այս իրավիճակից։ Հավատում եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու ու մենք հաղթող ենք դուրս գալու», – ասաց Դանիելյանը։

Դանիելյանը հավելեց, որ հանդես կգան հայտարարությամբ, որ այսօր այլևս արյուն հանձնելու կարիք չկա։

Արցախի առողջապահության նախարարությունը բնակչությանը տեղեկացրել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնի արյան փոխներարկման բաժանմունքում հավաքագրում են տարբեր խմբերի արյան պաշար, արյուն հանձնելու ցանկություն հայտնողներին խնդրելով ներկայանալ նշված բուժհիմնարկ։

Հայաստանի առողջապահության նախարարությունն իր տարածած հայտարարությամբ կոչ է արել կամավոր դոնորություն՝ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով։

 

 

Արմինե Գևորգյան