Բավ է պառակտվել
10-12-2022 13:14

Հայաստանի ավտոճանապարհներին մերկասառույց է և մառախուղ, կան փակ ճանապարհահատվածներ

Ճանապարհային դեպարտամենտը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում են, որ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է և մառախուղ։
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ցերեկային ժամերին նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։

ԱԻՆ-ից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ճանապարհին և Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։