Բավ է պառակտվել
08-07-2022 12:42

Արաբական անապատներից արևադարձային տաք հոսանքներ են մոտենում Երևանին ու տարածաշրջանին, սպասվում է 41 աստիճան շոգ

Օդի ջերմաստիճանը Հայաստանում հուլիսի 8-13-ը կբարձրանա 5-7 աստիճանով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ դա պայմանավորված է արաբական թերակղզուց տաք արևադարձային օդային հոսանքների ներթափանցմամբ։

«Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկը օդը կտաքանա մինչև 39-41 աստիճան»,- ասվում է հաղորդագրության մեջ։