Բավ է պառակտվել
21-06-2016 12:55

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կկայանա ԵԱՀԿ մշտադիտարկումը

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հունիսի 22-ին կկայանա ԵԱՀԿ մշտադիտարկումը: Մշտադիտարկումը կկայանա Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ: Հայաստանի կողմից մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը: Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը ու Սայմոն Թիլլերը: