Բավ է պառակտվել
03-08-2020 12:01

Օդային իրադրության մասին շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ՊՆ մամուլի խոսնակ


Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ:
«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», — նշել է նա։
Ավելի վաղ avia.pro-ն հաղորդել էր, որ Թուրքիայի օդուժի F-16 ռազմական ինքնաթիռները մոտեցել են ՀՀ սահմանին՝ Երևանից 56 կմ հեռավորության վրա։ Նույն աղբյուրը տեղեկացրել էր ադրբեջանական ուղղաթիռների թռիչքների մասին ՀՀ սահմանի մոտ։