Բավ է պառակտվել
26-09-2022 17:28

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին Վերին Լարսի անցակետում ավելի քան 3,5 հազար մարդատար ավտոմեքենա է կուտակված

Հյուսիսային Օսիայում ռուս-վրացական սահմանի Վերին Լարս մաքսային անցակետում մոտ 3500 ավտոմեքենա է կուտակվել, ասել է երկուշաբթի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։

«Երկրում իրականացվող մասնակի մոբիլիզացիայի հետ կապված՝ վերջին մի քանի օրվա ընթացքում զգալիորեն ավելացել է մարդատար տրանսպորտային միջոցների հոսքը մեր հանրապետության տարածքով դեպի Վրաստան, այսօր ակնկալվում է, որ Վերին Լարս մաքսային անցակետով կանցնի մոտ 3,5 հազար ավտոմեքենա, որոնցում հիմնականում զորակոչային տարիքի անձիք են»,- ասել է նա օպերատիվ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Տոմաևի խոսքով, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության և Ինգուշեթիայի Հանրապետության հետ վարչական սահմաններին մոտ 800 ավտոմեքենա է կուտակվել։ Հանրապետության ավտոճանապարհներին տարանցիկ տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը 4 891 հազար է, որից 1391 ծանր և 3,5 հազար թեթև բեռնատար:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր Վրաստանի հետ Ռուսաստանի Դաշնության սահմանին 2,3 հազար մեքենաներից բաղկացած հերթի մասին, մաքսակետով տեղաշարժը դժվարացել էր։