Բավ է պառակտվել
12-07-2022 09:12

Ռուս-վրացական սահմանին 12 լրացուցիչ երթևեկության գոտի է բացվել

«Վերխնի Լարս» անցակետում ՌԴ-ից Վրաստան ուղղությամբ բացվել է մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված 12 լրացուցիչ երթևեկության գոտի, հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի ծառայությունը։

Նծվում է, որ դա հնարավորություն է տվել մեծացնել անցակետի թողունակությունը և տասնյակ անգամ կրճատել անցակետի մոտ խցանումները։

Երկուշաբթի երեկոյան 100 մեքենա էր սպասում Ռուսաստանից դուրս գալուն։ Հուլիսի 6-ին մաքսատան աշխատակիցները հայտնել են, որ Վրաստան մուտք գործելուն 1500 մեքենա է սպասում։