Բավ է պառակտվել
18-08-2022 14:40

Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին նոր անցակետեր կստեղծվեն

Հայաստանում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի հետ սահմանին երեք նոր անցակետ ստեղծելու մասին ՀՀ ԱԱԾ-ի նախագիծը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ խոսքը հետևյալ ավտոմոբիլային անցակետերի մասին է․

«Սոթք» («Քելբաջար»)՝ Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի (Քելբաջարի շրջան)
«Երասխ» («Սադարակ»)՝ Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ
«Քարահունջ» («Էյվազլի»)՝ Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի)։
2022 թվականի օգոստոսի 4-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապ ապահովելու պատրաստակամության մասին։ Նա երաշխավորեց այս երթուղու անվտանգությունը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Եվ ոչ միայն Ղազախ-Իջևան երթուղու երկայնքով, այլ նաև Ղազախ-Բերդ, Վարդենիս, Սիսիան, Երասխ, Գորիսի հատվածներով, որտեղ վաղուց մաքսային հսկողություն է գործում, որից Ադրբեջանը երբեք չի օգտվել»,- ասաց նա։