''Չեմ սիրում հարուստի երեխեքին, շատ երես առած են, չնայած եթե իրանց ծնողներն են էտ տեսակ՝ երեխեքին էլ չեմ կարա մեղադրեմ՛՛,-Gisher.news-ի հետ զրույցում ասաց 20-ամյա Դավիթն, ով մանկական սրճարանում աշխատում է, որպես մուլտհերոս:Նա նշեց, որ այսօր մարդիկ չեն հարգում դիմացինի աշխատանքը, իսկ ինքը միշտ փորձում է հարգանքով մոտենալ յուրաքանչյուրին:
՛՛Ես շատ դժվար կյանքի մեջ եմ, ծնողներս մահացել են, ունեմ երկու փոքր քույր, ովքեր դպրոց են հաճախում: Մենք ապրում էինք շատ խոնավ տան մեջ, մամաս ու պապաս միշտ թոքերի խնդիր էին ունենում, մի օր էլ նենց հիվանդացան, որ աչքերն ընդմիշտ փակեցին: Ես քուրիկներիս ասել եմ, որ մաման ու պապան դարձել են հրեշտակ ու երկնքից են հոգում մեր մասին:
Gisher.news-ի հետ զրույցում Դավիթը նշեց, որ միայն մանկական սրճարանում աշխատելով չի սահմանափակվում.՛՛Տարբեր միջոցառումների ժամանակ ինձ կանչում են որպես մուլտհերոս, 30 րոպեում աշխատում եմ 10 հազար դրամ, ով ինձ ձեռք է առնում, թող մի հատ լավ մտածի, ինքը կարա կես ժամում էտքան աշխատի՛՛:
Դավիթը սրտնեղեց, որ այսօր մարդկանց պակասում է դաստիարակությունը.՛՛Պատկերացրեք, որ պապաները գալիս են, հերոսի քիթն ու պոչը քաշում են, չեմ հասկանում, ձե՞ռք են առնում, հա բայց մարդ ենք չէ, թող նախ, իրենց հայելու մեջ նայեն ու փորձեն գնահատել իրենց արժանիքները՛՛:
Դավիթը հիշելով իր ծնողների մահը սկսեց արտասվել.՛՛ Ես արդեն մի քանի տարի չէի լացել, ամոթա, եթե ես լացեմ, իմ փոքր քուրիկները կհարցնեն՝ ինչա եղել, ես ինչ պատասխանեմ: Գիշերները ասում եմ, թե հիմա մաման ու պապան մեր կողքն են ու մեզ ուզում են քնացնեն:
Զարմանալի էր այս տարիքի երիտասարդի բարությունը և համբերատարությունը.՛՛Ես չարացած չեմ, ի՞նչ անեմ, դժբախտությունն արդեն թակելա դուռս, պետքա պայքարեմ, պահեմ քուրիկներիս:
Դավիթը պատմելով իր ծնողների մասին չկարողացավ արցունքները զսպել.՛՛ Ախր այնքան լավն էին, աղքատ էինք ապրում , բայց երջանիկ ու սիրով ընտանիք էինք, հիմա որբ ենք, հասկանու՞մ եք, որբ՛՛:
Gisher.news-ից Դավիթը ներողություն խնդրեց և նշեց, որ պետք է մասնակցի ծննդյան արարողության.՛՛ 5000 դրամ գումար են տալու, չեմ կարող ուշանալ, քուրիկիս կոշիկ պիտի առնեմ...՛՛:
Սյուզի Ասատրյան