Բավ է պառակտվել
03-06-2022 18:22

Ի՞նչ փուլում է Երևանի մետրոյի նոր կայարանի նախագիծը. ներկայացնում է քաղաքապետը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խորհրդարանում տեղեկություններ է ներկայացրել Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախագծի վերաբերյալ։

«Առաջիկայում կստորագրվի համաձայնագիր և կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնք կիրականացվեն 1 տարվա ընթացքում երեք փուլով»,- ուրբաթ օրը կայացած խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ մեկ տարուց նախագիծը պատրաստ կլինի, անհրաժեշտ ստուգումներ կիրականացվեն, շինարարության համար մրցույթ կհայտարարվի։

«Այս պահին կա վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հանձնարարականը՝ որոշել, թե ի՞նչ ֆինանսական միջոցների հաշվոին կիրականացվի մետրոյի շինարարություն, ինչպես նաև որոշակի չափով ներգրավել մասնավոր կազմակերպություններին»,- ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 50 մլն դոլար, նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 750 մլն դրամ, ևս 554 մլն դրամ՝ քաղաքապետարանը։ Անցյալ տարի որոշվել է նոր կայանի կառուցման մրցույթի հաղթողը՝ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։