Բավ է պառակտվել
05-12-2016 09:32

Լարսի ճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ: Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 5-ի, ժամը 08.00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է մնալ փակ:

Կապ է հաստատվել Հարավային Օսիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:

Ավելի վաղ, հայտնել էին որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:

Անցակետի մոտակայքում տեղադրված են եւ գործում են երկու ժամանակավոր կացարաններ եւ 1 կունգ տիպի ավտոմեքենա: