Բավ է պառակտվել
25-11-2021 21:00

Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է և ձյուն

Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է և ձյուն։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ-ը՝ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» (մառախուղ), «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին առկա է մառախուղ։

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են։