Բավ է պառակտվել
22-07-2019 21:18

<<Սահմանին որոշ հատվածներում կան որոշակի լարվածություններ>> ՊՆ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է սահմանային իրավիճակի մասին ,ասել որ անհանգստանալու խնդիր չկա:
«Սահմանին որոշ հատվածներում կան որոշակի լարվածություններ, բայց անհանգստանալու խնդիր չունենք: Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել»:
Անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հնչեցրած կրակոցներին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ օգտագործում են օպերատիվ կապը:
«Կրակոցը եղել է ոչ նպատակային, ոչ թիրախավորող:Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված Նախիջևանի Հանրապետության հարևանների հետ, որ չկրկնվեն այդ դեպքեր: Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Այսինքն՝ նորմալ, շատ դրական գործընթաց է»,-վստահեցրեց նախարարը:
Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ի գիշերը ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածում կրակոցներ էր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը:
Տոնոյանը խոսեց նաև Զինված ուժերում մարդկային կորուստների մասին Ասաց, որ որոշ դեպքերում խնդիրներ կան, քանի որ ժամանակին չեն կարողացել բացահայտել զինծառայողների հոգեվիճակները։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, Տոնոյանը նշեց, որ միջադեպերի թվով նվազում կա, բայց և շեշետեց, որ վիճակագրությունը անելը այս դեպքում ամենաաշնորհակալ գործն է :
«Մեկ զինծառայողի, մեկ գործընիկերոջ մահը անվերականագնելի է, ու բարոյապես բոլորիս վրա ազդում է: Ունենք որոշակի նվազում, բայց ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը: Պետք է շատ ավելի աշխատել, հանձանարությունը տրված է, ավելի չեմ կարող ասել քանի որ նախաքննություն է իրականացվում»:
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին:

 

Արմինե Գևորգյան