Քիչ առաջ զինված հարձակում է տեղի ունեցել ՎՏԲ բանկի Էջմիածնում գտնվող մասնաճյուղի վրա: Մի տղամարդ ներխուժել է բանկ եւ ատրճանակի սպառնալիքով գումար պահանջել: Բանկի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է նրան վնասազերծել: Ըստ բանկում տարածված տեղեկությունների, ատրճանակը խաղալիք է եղել, սակայն դեռ վերջնականապես հայտնի չէ: Իրավապահներն արդեն զբաղվում են նշված գործով:
Բավ է պառակտվել