Բավ է պառակտվել
19-04-2021 18:03

«Հանգստանալու ժամանակ ունի, մեզ հանդիպելու՝ ոչ»․ Փաշինյանը չի հանդիպել անհայտ կորածների ծնողների հետ

Կառավարության շենքի մոտ հավաքվածներից մեկը խոստացավ խափանել նախընտրական արշավը Հայաստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթցքում անհայտ կորածների ծնողների հետ։ Այդ մասին հայտնեց լրագրողներին անհայտ կորած զինծառայողի հայրը՝ Ռոման Գևորգյանը։

«Ծաղկաձորում ընտանիքով հանգստանալու ժամանակ ունի, բայց հերոսների ծնողներին ընդունելու՝ ոչ։ Մենք ողջ-առողջ երեխաներ են տվել, թող անմիջապես վերադարձնեն իմ երեխային, թե չէ նրանցով ու նրանց ընտանիքներով ես եմ զբաղվելու»,- ասսց նա։

Գևորգյանն ընդգծեց, որ անհայտ կորածների ծնողներն այլևս մտադիր չեն հանդուրժել իշխանությունների արհամարհական վերաբերմունքն իրենց նկատմամբ և համարժեք պատասխան կտան: Նրա խոսքով՝ անհայտ կորածների հարազատները պայմանավորվել են թույլ չտալ նախընտրական արշավը:

«Եթե նրանք չեն ցանկանում մեզ ընդունել, ուր էլ որ գնան՝ գնալու ենք նրանց հետևից: Մենք նրանց հանգիստ չենք տալու», - ասաց նա:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: Սակայն մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ խորհրդարանը՝ լուծարվի:

Անհայտ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում Հայաստանի կառավարության և Պաշտպանության նախարարության շենքերի մոտ` պահանջելով արագացնել որոնողական աշխատանքները: Օրերս նրանք արգելափակել էին Պաշտպանության նախարարության շենքը, բայց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից հետո ապաշրջափակեցին այն: Գերված զինծառայողների ծնողները փակել են նաև Շիրակի մարզի ճանապարհները և շրջափակել մարզպետարանը: