Բավ է պառակտվել
03-12-2018 14:30

Երևանի Հանրապետության հրապարակում կտեղադրվի նոր տոնածառ

2005 թվականից ի վեր առաջին անգամ Երևանի Հանրապետության հրապարակում կտեղադրվի նոր տոնածառ, տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նա ասել է, որ երկրի տոնածառի տեղադրման աշխատանքները մեկնարկել են անցյած հանգստյան օրերին։

“Տոնածառի բարձրությունը 35+2 մետր է (գագաթի հետ միասին), հիմքում տրամագիծը՝ 14,4 մետր։ Տոնածառը կպատրաստվի բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից”,- նշել է նա։

Կարապետյանի խոսքերով, “ամանօրյա գեղեցկուհու” զարդարման համար կօգտագործվի շուրջ 200կմ լուսադիոդային շղթա և 1500 խաղալիք։

Միաժամանակ քաղաքապետարանի մամլո քարտուղարն ասել է, որ պատվանդանի և ծննդյան աստղի հետ միասին նոր տոնածառը 4 մետրով ավելի բարձր կլինի նախորդներից։ Նա հավելել է, որ տոնածառը բերվել է Ռուսաստանից։

Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ամանօրյա տոնածառի լուսերը կվառվեն դեկտեմբերի կեսերին։