Բավ է պառակտվել
18-04-2019 14:36

“Քաղաքացու օրվան” նվիրված տոնական միջոցառումների համար կհատկացվի ավելի քան 255 հազար դոլար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունել վարչապետի աշխատակազմին հատկացնել 124 մլն․դրամ (մոտ 255,6հազ․դոլար), Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար։

Ապրլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստին երկրորդ՝ վերջնական ընթերցումով քվերակել է “Տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օգտին, համաձայն որի սահմանվել է նոր տոն՝ Քաղաքացու օրը։

Փոփոխությունների անհարժեշտությունը պայմանավորված էր 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրանց հաջորդած “թավշյա հեղափոխությամբ”:

Ապրիլի 13-ին հանրապետությունում սկսված զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած հատուկ նիստին երկրորդ քվեարկությամբ Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետի պաշտոնում: Նույն տարվա աշնանը Փաշինյանը հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։ Նոյեմբերի 1-ի հատուկ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չեն ընտրել վարչապետ, և, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը լուծարվել է իրավունքի ուժով։ Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություների օր է նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ը, որոնց արդյունքում ձայների 70,43%-ով հաղթել է Փաշինյանի գլխավորած “Իմ քայլը” դաշինքը։ 2019 թվականի հունվարի 14-ին նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։