Բավ է պառակտվել
05-02-2021 19:04

Սյունիքի բնապահպանական խնդիրների լուծմանը կուղղվի 3,2մլն եվրո

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
Ինչպես տեղեկացրել են նախարարության մամլո ծառայությունից, նշված ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում վերջին տարիներին իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել է երկու տասնյակ աշխատատեղ։

Վեցամսյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում:

Ի՞նչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ԼՂՀ և հարակից յոթ շրջանների ավելի քան 190 բնակավայր: Արդյունքում, Հայաստանի հարավում Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապանի վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանի ԽՍՀ ժամանակների) անմիջական հարևանությամբ։

Դրանից հետո Սյունիքում անցան բողոքի ակցիաներ. բնակչությունը վրդովված էր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և Ադրբեջանի հետ սահմանակից դիրքերում դեմարկացիոն աշխատանքներով։ Արդյունքում՝ հակառակորդը մոտեցավ Կապան քաղաքին՝ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա: Բացի այդ, Կապանից չորս գյուղ տանող ճանապարհի մի հատվածը՝ դեպի Խդրանց, Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղեր հայտնվեց թշնամու տարածքում:

Հետագայում, GPS-ի միջոցով իրականացված սահմանազատման արդյունքում Սյունիքի Շուռնուխ գյուղի 11 տուն հայտնվեց Ադրբեջանի տարածքում (ևս մեկ տան տերերը հրաժարվեցին ապրել թշնամական զորքի հարևանությամբ և հեռացան այնտեղից): Այս տարածքում արդեն ստեղծվել է Ադրբեջանի զինված ուժերի դիրք: