Բավ է պառակտվել
14-12-2020 22:25

44 գերիները հայրենիքում են

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը։ Այնտեղ են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ», ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից:
Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:
Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Ավինյանը։