Հայաստանի ռուսական ռազմաբազայում՝ «Ալագյազ» եւ «Կամհուդ» բարձրլեռնային զորավարժարաններում, սկսվել են սպայական կազմի հետ համատեղ պարապմունքները, որոնց մասնակցում են շուրջ 200 հրամանատարներ եւ նրանց տեղակալներ:
ՀՌՕ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պարապմունքների առանձնահատկությունն է բարձրլեռնային տեղանքում մարտական գործողությունների վարման միջոցների ուսումնասիրությունը: Շաբաթական պարապմունքների ավարտին կկայանա «2014թ. լավագույն հրամանատար» մրցույթը, որի արդյունքում հաղթողները կպարգեւատրվեն անցումային գավաթներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով: