Բավ է պառակտվել
23-05-2022 12:54

Սևանում հայտնաբերվել է մայիսի 6-ից կորած քաղաքացիներից մեկի դին

Փրկարարները Սևանում հայտնաբերել են մայիսի 6-ից ջնտրվող երկու քաղաքացիներից մեկի դին։

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը, մայիսի 23-ի առավոտյան ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս․-ի դին (ծնված 1968 թ.)։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Նույն օրը սկսվել են որոնողական աշխատանքները, սակայն պարբերաբար ընդհատվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։