Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից շուրջ մեկ ամիս ժամկետով կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը:
Որպես այլընտրանք քաղաքապետարանն առաջարկում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, անցնել 100 մետր, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին: