Բավ է պառակտվել
28-03-2019 13:00

Հյուսիսային պողոտայում կայացել է Եվրոպայի հրապարակի բացումը (լուսանկարներ)

 

Հինգշաբթի Երևանի Հյուսիսային պողոտայում կայացել է Եվրոպայի հրապարակի բացումը։ Ինչպես նշել է խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևանի կենտրոնում Եվրոպայի հրապարակի բացումը Հայաստանի նվերն է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի առթիվ։ Նա կարևորել է ԵԽ դերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական ժողովրդավարության կայացման և աշխարհի միավորման հարցում, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում։

 

Ըստ Սիմոնյանի, Եվրոպայի հրապարակի համար ընտրվել է մայրաքաղաքի ամենաբազմաշատ և հանրաճանաչ վայրերից մեկն, ինչն ընդգծում է եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների կարևորությունը և նվիրվածությունը համաեվրոպական արժեքներին։

Շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության համար, Երևանում գտնվող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մարի Պասկյեն ընդգծել է Հայաստանում համաեվրոպական արժեքների կայացման կարևորությունը։

Եվրոպայի խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը նպաստում է իր անդամների, եվրոպական երկրների միջև համագործակցությանը մարդու իրավունքի չափորոշիչների, մարդու իրավունքի, ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության և մշակութային փոխգործակցության ոլորտներում։ Հիմնադրված լինելով 1949 թվականին՝ Եվրոպայի խորհուրդը հանդիսանում է Եվրոպայի ամենահին միջազգային կազմակերպությունը: