Բավ է պառակտվել
04-03-2016 14:54

ՀՀ տարածքում 2.5 ժամվա ընթացքում 17 երկրաշարժ է գրանցվել

Մարտի 4-ին՝ ժամը 14.09-ին, ՍՊԾ -ից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. մարտի 4-ին, տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը (Գրինվիչի ժամանակով` ժամը 07.03-ից մինչև ժամը 09.24-ը) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ: 
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 1-2 բալ: