Բավ է պառակտվել
18-10-2016 09:35

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի, Մարալիկի և Արթիկի տարածաշրջաններում և Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Դժվարանցանելի են Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը (Չայնիի հատված), Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան (Զանգերի հատված) ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Պուշկինի և Վարդենյաց լեռնանցքները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ: