Բավ է պառակտվել
13-08-2016 11:13

Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև 40 աստիճան տաքություն

Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝

Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: