Բավ է պառակտվել
26-10-2016 11:36

ԱՊՀ 7 երկրների, այդ թվում՝ ՀՀ-ում միավորված ՀՕՊ համակարգի վարժանքներ են սկսվել

ԱՊՀ 7 երկրների տարածքում սկսվել են միավորված ՀՕՊ համակարգի լայնամասշտաբ վարժանքները՝ ավելի քան 130 հրամանատարական կետերի եւ մոտ 100 մարտական օդանավերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Ստուգումներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ՀՕՊ ուժերն ու միջոցները։ ՀՕՊ ուժերի եւ միջոցների ղեկավարումն իրականացվում է ՌԴ ՕՏՈւ կառավարման կենտրոնից։

Վարժանքներին մասնակցում են մոտ 100 կործանիչ–օդանավ՝ Սու-27, Միգ-29, Միգ-31, Սու–24, Սու–34 ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչ օդանավ, հեռահար Տու–22, Տու–160, Տու–95 օդանավեր, Կա-27, Մի-8 ուղղաթիռներ։ Ներգրավված են այդ 7 երկրների ռադիոտեխնիկական զորքերը եւ զենիթահրթիռային զորքերը, որոնք առանձնացված են այդ պետությունների միավորված ՀՕՊ համակարգերի համար։

Բացի այդ, օդանավերի անձնակազմերը փոխադարձ հնարքներ են կատարելու Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի օդային տարածքում։