Բավ է պառակտվել
01-11-2016 10:37

Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 09:00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդեւազ-Ջերմուկ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով:

Ժայռաբեկորները ճանապարհի երթեւեկությունը դարձրել են միակողմանի:

Այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթեւեկելի մասից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: