Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը տեղի ունեցող զանգվածային ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր: Այդ մասին տեղեկանում ենք Շտապ օգնության ծառայությունից:
Նրա խոսքով՝ հրաձգությամբ ուղեկցվող կռիվը տեղի է ունենում գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ: Աղբյուրն ընդգծել է, որ տուժածների մոտ հրազենային վնասվածքներ են: Կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:Ծեծկռտուքի ընթացքում հրազեն է կիրառվել, այդ իսկ պատճառով կան մի քանի զոհեր ու վիրավորներ, որոնց տեղափոխում է «Շտապ օգնությունը»,- հայտնել է գործակալությունը: Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Հնչած կրակոցների հետևանքով կան վիրավորներ ու տուժածներ: Ըստ նախնական տվյալների՝ բախումները տեղի են ունենում մի քանի խմբերի միջև, ընդհանուր առմամբ կա մոտ 150 մասնակից: