Բավ է պառակտվել
16-01-2022 13:30

Հայաստանի հարավում ձյուն է տեղում, հանրապետությունում կան փակ ճանապարհներ. ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ը հայտնում է, որ ձյան և մերկասառույցի պատճառով Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Երկրի հարավում՝ Սյունիքի մարզի Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում՝ հանրապետության հարավում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին և Արագած քաղաքներում բուք է։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքների, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան քաղաքների, Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքների, Շիրակի մարզի Ամասիա մարզի, Գյումրի քաղաքի, Ախուրյան գյուղի հատվածներում տեղում է ձյուն:

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վերին Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել, միայն ձմեռային անվադողերով։